2019
Ներքին կայունության ամրապնդումը, Հռոմի հետ 321թ. «Դաշնաց թուղթ» անունով պայմանագրի ստորագրումը, Պարսկաստանի՝ խաղաղություն պահպանելու պարտավորությունը այն հիմքերն էին, որոնց շնորհիվ Տրդատ Մեծի ժամանակ հզորացավ կենտրոնացված իշխանությունը, երկրի պաշտպանունակությունը, տնտեսությունը զարգացման հնարավորություն ստացավ։
Ջուխտակ վանքը Դիլիջանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին է:
Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր գործուղվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները գործում էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ ականատեսն է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին: Նա մի քանի գիրք է գրել՝ վկայաբերելով իր տեսածները:
Հաճախ այն տպավորությունն եմ ունեցել, թե կյանքում ամեն ինչ՝ ինձ համար անհետևանք, սահում-անցնում է իմ վրայով, և միայն մահն է, որ ժամանակ առ ժամանակ արթնացնում, զգաստացնում է թմրած զգացմունքներս, ստիպում հիշել անցյալը… Այլ բան է հուշը, որ ճշգրտորեն վեր է հանում, վերականգնում է անցած-գնացած դեպքերն ու փաստերը՝ հարկադրելով վերապրել եղելությունը՝ դավ, ավեր, պատերազմ…
Անկախացումից հետո Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հիմնականում պահպանում էր հին սովորությունը՝ երկրպագուներին հրամցնելով «բարոյական» հաղթանակներ: Սակայն տարիների ընթացքում ֆուտբոլը զարգացավ, ունեցավ կարճատեւ բռնկումների ու երկարատեւ վերելքի շրջաններ: