2019
Կոլյա Նավթալյանի՝ աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մեկի անունը նոր սերնդին թերևս բան չասի: Իսկ կես դար առաջ նրա անունը բոլորի շուրթերին էր: Ժողովրդի կուռքն էր, հերոսը: Ի՜նչ Կասուս Քլեյ, ի՜նչ Լիստոն, ի՜նչ Պատերսոն… Մի աշխարհ էր ու մի Կոլյա Նավթալյան…
2016թ. ապրիլի 5-ին ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանը մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհվեց անհավասար մարտում…
Տողերս վառման քեզ եմ նվիրում,
Ո՜վ հայ ժողովուրդ, որ խենթ պայթեցիր
Քառօրյա կռվում, որպես մի ձուլում,
Որպես մի հոգի, որպես մի բռունցք:
Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ
Պատերազմի և խաղաղության ոտնահետքերը ձգվում ու ավարտվում են 116-ում: Սա մարտական հենակետի նախկին համարն է: Թիվն արդեն փոխված է, ինչպես դիրքը, դիտակետը, խրամատը: Ոտնահետքերն էլ ֆիզիկապես չկան, հողը հարթ ու պարարտ է՝ հաղթանակի համար: Հողը պարարտ է, անպարտ է, որովհետև սնվել է արյունով, ամրացել մարտիկների ոտնահետքով: