2019
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը խաղացել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում՝ հայրենիքում շատ սիրված «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ու միջազգային ճանաչում գտած «Եվա» ֆիլմերում:
Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 100 տարեկան: «Հայ զինվորին» տված տարիների վաղեմություն ունեցող այս զրույցը ներկայացնում է մեծ մտավորականի խոհերն ու մտորումները մեր երկրի առաջընթացի, ժողովրդի կենսունակության, ազգային-բարոյական արժեհամակարգի, բանակի մարտունակության ու մի շարք հրատապ խնդիրների մասին, որոնք արդիական ու հնչեղ են մինչ այսօր:
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային զբաղմունք, տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այս տարածք սվիններով էր ընդունվում:
Խորհրդակցելով իր գումարտակի զինջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունը իրականացնել հետևյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել 2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի (Կալոյան Մամիկոն, Թբիլիսիից) ու Մանուկյան Դավիթի գլխավորած զորախմբի մարտիկներին: Նրանք, մինչ այդ, իրենց մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էին տվել ադրբեջանցիներին ու մանրակրկիտ հետախուզել ու ուսումնասիրել էին տեղանքը և շատ լավ ծանոթ էին դրա յուրահատկություններին:
Էջմիածնում Ֆելիքս Ալիեւին բոլորն են ճանաչում: Եվ պատճառն ամենեւին էլ նրա ադրբեջանական ազգանունը չէ: Նա Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցի հիմնադիրն է: Արդեն հիսուն տարի ծանրամարտի վաստակավոր մարզիչը սովորական հայ պատանիներից չեմպիոններ է կոփում` հասցնելով աշխարհի տարբեր պատվանդանների: Հազարից ավելի սաներ է ունեցել. նրանցից 35-ը սպորտի վարպետ են, 8-ը` միջազգային կարգի վարպետ: