2019
Պատերազմն անցած զինվորի ու զինվորականի համար պատերազմը երբեք չի ավարտվում, օրերը հեռանում են, գնում, բայց հուշերի ալիքը տարիների հեռավորությունից գալիս, պաշարում է միտքը, տակնուվրա անում սիրտը, հոգին: Չավարտված պատերազմ է հոգու, սրտի մեջ…
Սկսվեց ձմեռային զորակոչը: Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատում եռուզեռ էր: 2019թ. առաջին զորակոչն էր, և շրջանի տարբեր բնակավայրերից զորակոչիկները տեղ էին հասել: Զորակոչային բաժանմունքի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը, աշխատակիցները վերջնական տեսքի էին բերում զինվորացող տղաների փաստաթղթերը:
1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, որը զինվորական մասնագետներ էր պատրաստում ութ մասնագիտությունների գծով:
ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին, Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում։ 1962-ին ընդունվել է Երեւանի թիվ 71 դպրոցը։ 8-րդ դասարանից տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցը։
Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու կյանքում անցնում է յուրովի։ Փորձեմ հակիրճ, բայց բովանդակալից ներկայացնել իմ ծառայության երկու տարիները։