#27 (1347) 8.07.2020 – 14.07.2020
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով:
Մարտական հենակետի ավագը տարիքով ամենակրտսերն է։ Սա է իրականությունը, և որքան էլ տարօրինակ հնչի՝ բնորոշում է մեր բանակի անգերազանցելի ներուժը։ Դավիթ Թադևոսյանը զինվորական ծառայությունից հետո, զորացրվելուն պես վերադարձավ բանակային կյանք, այս անգամ, պայմանագրային տղաների շարքը համալրելու։
Երբ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը հայտարարեց, որ այսուհետև իրենց շարքերը համալրելու են նաև աղջիկները, Անին ու Աստղիկը առաջիններից էին, որ վճռեցին դառնալ տարածաշրջանի լավագույն ռազմական վարժարանի սան:
Մեր բանակում ստեղծագործող, բազմաշնորհ զինվորները քիչ չեն: Զորամասերում շրջելիս հաճախ ենք հանդիպում «դարչնականաչավուն արվեստի»՝ այսպես ասած՝ բանակում զինվորի ձեռքով ստեղծված-արարված գործերի՝ քանդակներ, փոքրիկ մատուռներ, գեղանկարներ…
Հայկական բանակի առաջին նվիրյալ ռահվիրաներից էր Ջիվան Զավենի Աբրահամյանը։ 1988թ. փետրվարյան փոթորկալից եւ ոգեշունչ օրերին իսկ նա արդեն գիտակցեց, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգելու է զինական պայքարի։
Ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր ԷԴՎԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: