#33 (1353) 19.08.2020 – 25.08.2020
Իմ Լեւոն քեռայրը Փարիզից հեռագրել է, որ հյուր է գալիս Երեւան: Հայրական պապիս դստեր ամուսինն է: Ըստ էության, մոտիկ չէ, բայց Արցախի ազատամարտի օրերին հանգիստ չտվեց: Կեսգիշերին հեռաձայնում էր, ճշտում ճակատամարտերի բոլոր մանրամասները:
Մանկությունից կամ պատանեկությունից յուրաքանչյուր մարդ իր հոգում փայփայում-պահում է երազանքի մի նշխար. կմեծանա՝ այս կամ այն մասնագետը կդառնա, այս կամ այն ծրագիրը կիրագործի։ Այս իմաստով Մուշեղ Մամիկոնյանի ապագան ինչ-որ տեղ կանխորոշված էր։
Թոռս՝ Ժորա Ռուստամի Բաղդասարյանը, օրերս զորակոչվեց բանակ: Ծառայելու է հերոսական կենսագրություն կերտած զորամասում, որ առավել հայտնի է «Եղնիկներ» անվամբ: