2020
Վալերի Դանելինը երրորդ սերունդն էր, որ ծնվել ու մեծացել էր Հայաստանում: Ինչու և ինչպես էր նրա ռուս նախապապը հայտնվել Գյումրիում, ոչ ոք չգիտի, բայց Վալերիի մանկական հոգում Հայաստանի երկինքն էր:
Մխիթար Համբարձումյանն ապրում է Մասիսում, արմատներով Արցախի Խաչմաչ գյուղից է: Մխիթարի երկու եղբայրներն այս պահին առաջնագծի ամենաթեժ հատվածներում են կռվում:
Զինվորներին առաջնագիծ ուղարկելուց առաջ քաջալերելն ու աղոթելը բոլոր ժամանակներում եղել է հոգևորականների ծառայության գլխավոր կետը:
Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի ամբողջ ընտանիքը տանն էր, հայրը՝ Հայկարամը, մայրը՝ Աննան, Գրետա տատիկը, Յուրայի կրտսեր քույրը, որը տատիկի անունն է կրում։ Մեծից փոքր նստել են բազմոցին՝ կողք կողքի, նայում են ինձ ու փորձում են ժպտալ: Մի տեսակ շփոթված են:
Հերոս այս երիտասարդը, որ հաշված օրերի ընթացքում հակառակորդի տասը տանկ է ոչնչացրել, գալիս ու համեստ նստում է ինձ հետ զրույցի: Աչքերը պա՜րզ-պարզ են, հայացքը՝ պայծառ ու լուսավոր: Մարտկոցի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյանն է, որը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն, խիզախություն և արհեստավարժություն: Եթե չասեր՝ «Ինձ փնտրել եք, Էդգարն եմ», ոչ մի դեպքում նրան չէի առանձնացնի այստեղ բուժվող մյուս տղաներից, չէի գուշակի, որ բացառիկ սխրանքի համար հենց նա է օրերս արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: