2020
Ճանապարհը ձգվում է միայն դեպի առաջնագիծ, ուր տղաները սխրանքներ են հյուսում։ Եկեղեցիների զանգի ղողանջները մարդկանց ականջներում քարացել են։ Պատարագ չկա, բայց Բարձրյալի ներկայությունը միշտ զգում ենք։ Անգամ թռչուններն են լռել, էլ չեն ուտում պատուհանագոգի վրայի չոր հացի փշուրները։
Պատերազմ է: Երևանում պատերազմի շունչն այդքան չի զգացվում: Կյանքը շարունակվում է բնականոն հունով, թեև բոլորի ուշադրության կենտրոնում Արցախյան ռազմաճակատն է և դրա շուրջ զարգացող քաղաքական գործընթացները:
Երեւանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց հոծ բազմություն էր հավաքվել: Կենտրոնի՝ արյան անհրաժեշտության մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն հսկայական հերթեր էին կուտակվել:
ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին… Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, հարազատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը: