2020
Զորակոչ է: Հանրապետական հավաքակայանում ենք: Հետևում ենք ամառային «արտակարգ» զորակոչի աշխատանքներին, որոնք իրականացվում են հակահամաճարակային կանոնների առավել քան խիստ պահպանմամբ՝ վարակի ներթափանցումը զինված ուժեր կանխելու նպատակով:
…Ես ուզում եմ լինել իմ երկրի կատարյալ մարտիկ, ու չեմ էլ պատկերացնում, թե ինչպես պիտի երկու տարում պարտքս հատուցեմ… Պարտքս` պարտականություներիս շարքն է, իսկ դրանք անսպառ են, քանի ես ապրում եմ իմ երկրում։
«ԱԿ-103» ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում: Ռուսական հայտնի «Կալաշնիկովի» արտադրության տեղայնացումն արդեն իրականություն է: Հրաձգային զենքի հայկական առաջին խմբաքանակը զինված ուժերում կլինի հուլիսի վերջին:
Ամառ է, բայց սարերը ձյունոտ են: Համատարած ամայության մեջ, դիրք տանող կածանի ճերմակության վրա զինվորական կոշիկների հետքեր կան միայն: Բռնցքաչափ կարկուտը կիտվեց, դարձավ ձյուն, ձուլվեց սարերի լանջն ի վար փռված ամպերին:
Քսաներորդ դարի տասական թվականներին օսմանյան կայսրությունը հասել էր իր մայրամուտին։ Նախ՝ իտալա-թուրքական պատերազմներում (1911-1912 թթ.) կորցրել էր Էգեյան ծովի 12 կղզիները եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ Տրիպոլիտանիայի ու Կիրենաիկայի (Լիբիա) տիրույթները, ապա Բալկանյան պատերազմներում՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի եւ Բալկանյան թերակղզու մյուս տիրույթները (1912-1913 թթ.)։