Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2020

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ...

Մեր ջոկատի աղջիկների ծնողների ամենամեծ հոգսն այն էր, որ հանկարծ իրենց դուստրերը գերի չընկնեն: Երևի դրանից ավելի էին վախենում, քան, եթե զոհվեինք մարտի դաշտում: Երբ ջոկատը նոր հավաքվում էր, և մեկս մյուսի ծնողներին գնում էինք համոզելու, նրանք նախ և առաջ աղջիկների հետ էին ծանոթանում, տեսնում՝ ինչ տեսակ մարդիկ են:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին նշեց ծննդյան 24-րդ տարեդարձը: Մեր հերոսը ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին, Արմեն և Անահիտ Հակոբյանների ընտանիքում:

ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1991թ. ամռանն Արցախում իրավիճակը չափազանց բարդ էր: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի (ՆԶ) զորամասերի հետ միասին, շարունակում էին Արցախի բոլոր շրջաններում իրականացնել «Կոլցո» գործողությունը, որն ուղեկցվում էր հայկական գյուղերի բնակչության տեղահանությամբ, ձերբակալություններով եւ սպանություններով:

ԴՈՒ ՈՒՐԻՇ ԵՍ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր...

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում 2014թ. օգոստոսի 28-ին ականի պայթյունից վիրավորվեցին չորս հայ զինծառայողներ: Պաշտպանության նախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց, մանրամասն ուսումնասիրվեցին դեպքի հանգամանքները, հետևություններ արվեցին հետագայում նման ցավալի կորուստները բացառելու նպատակով:

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 27-ին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական կուրսի կուրսանտների մկրտության արարողությունը։

ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԼԵԳԵՆԴԸ

1990-ականներին ծանր իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի և սահմանադրական ճանապարհով իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հայտ ներկայացրած Արցախի բնակչության համար: