2020
…Պատահական մի կրակոց սպանեց օջախի ուրախությունը: Գինով լի բաժակները մնացին չպարպված: Ոչ ոք այդպես էլ չհասցրեց Սրապիոնին աչքալուսանք տալ առաջնեկի ծննդյան առիթով: Գինու փոխարեն արյուն հեղվեց: Հալվող մոմի նման դեռատի կնոջ ժպիտը մարեց:
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում:
Օրերս «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Կորպուսային հրետանային խմբի կրակի կառավարումը պաշտպանական գործողությունում» թեմայով մարտավարական զորավարժությունը, որի ընթացքում կատարելագործվեցին կորպուսային հրետանային խմբի գործողությունները հակառակորդի գրոհի հրետանային դիմագրավման, հակառակորդի առաջխաղացման և բացազատման հրետանային կանխարգելման ժամանակ՝ բարձրացնելով անձնակազմի դաշտային մարզվածության մակարդակը:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից մարտերում որոշիչ հարվածը հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարվածները կանխողն ու կասեցնողն էլ հակաօդայիններն են՝ խաղաղ երկնքի մշտարթուն պահապանները:
Բարձրահասակ, թիկնեղ, լուրջ ու խոհուն հայացքով երիտասարդ փոխգնդապետը զինվորականին վայել զգաստ և առինքնող կեցվածքով լավ տպավորություն թողեց:
Լեգենդար «Եղնիկներ» ջոկատի բժշկուհի Արմինա Նալբանդյանը պատերազմի դաշտում հայտնվել էր բժիշկ ամուսնու՝ Արտակ Խաչատրյանի հետ: Շահումյանն ազատագրել պատրաստվող ջոկատին բժիշկ էր պետք. մարտական խնդիրն իրագործելը բարդ էր, հաղթանակի գինն՝ անկանխատեսելի: