2020
Դպրոցական տարիներից Մանվել Կարապետյանը զինվորական գործի հանդեպ առանձնակի ակնածանք ուներ. մոտակայքում զորամաս կար, իրեն գրավում էր համազգեստավորների ձիգ կեցվածքը, խրոխտ քայլքը, շատ էր սիրում ընթերցել ու առանձնապես տպավորվել էր Նժդեհի գաղափարներով.«Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ… Ուզո՞ւմ ես փրկվել. եղի՛ր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում։
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրը, տանկ խոցելուց հետո, հերոսաբար զոհվեց հայրենիքի նվիրյալ, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Բադալյանը: Ապագա բժիշկը ծնունդով Մասիս քաղաքից էր:
Օրերս համացանցում հուզիչ մի տեսագրություն գրավեց ուշադրությունս. զինվորը ռազմի դաշտից տուն է վերադարձել պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից 54 օր անց: Մորուքը երկար, կարոտած փարվում է մորը:
Երբ թշնամին հարձակվում է Արցախի վրա, Ահարոն Մովսիսյանը առանց գեթ մեկ վայրկյան վարանելու վերցնում է զենքն ու փութում հայրենի Արցախը պաշտպանելու:
Քաշաթաղի շրջանը կազմավորվեց 1993 թ. այս օրերին, և 27 տարի անց հանձնում ենք թուրքին… 24 տարի ապրել եմ Քաշաթաղում, դրանից առաջ մասնակցել նույն շրջանի ազատագրմանը, ավելի առաջ՝ Բերդաձորի ինքնապաշտպանությանը, անցել պատերազմի տարբեր վայրերով, սակայն կար հավատ ու նպատակ՝ հասնել հաղթանակի, շենացնել ազատագրված ու վերահայացած մեր երկիրը:
Աշխարհի տարբեր ծայրերում «սպիտակ բանակի» մարտիկներին՝ բժիշկներին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան: Հուշարձաններից մեկի վրա տպավորիչ մակագրություն է. «Խոնարհվում ենք՝ բոլոր ողջ մնացածների կողմից»: