Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2020

Գնդապետ Ուոլթեր Փոլ Դևենփորթ, բժշկության դոկտոր (1887-1956թթ.): Որպես ԱՄՆ բանակի բժշկական կորպուսի երիտասարդ մայոր, դոկտոր Դևենփորթը Մեծ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ամերիկյան օգնության վարչության կազմում մեկնեց Հայաստան` սովը, թերսնումը, լայնորեն տարածված հիվանդությունները դադարեցնելու նպատակով: Ամերիկյան օգնության վարչությունը ղեկավարում էր ապագա նախագահ Հերբերտ Հուվերը:

1919թ. Հերբերտ Հուվերը բանակին խնդրեց իրագործել այն, ինչը հետագայում կկոչվեր ազգաշեն առաքելություն:

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հունան Մկրտչի Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ավագ սերժանտ: Ծնվել է 1914թ. հուլիսի 20-ին Ծավ գյուղում (Կապանի շրջան), գյուղացու ընտանիքում:

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Ծնվել է 1918թ. մարտի 15-ին Կետիշեն (Գետաշեն) գյուղում (Դաշքեստանի շրջան, Ադրբեջան), գյուղացու ընտանիքում:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Մարտի 20-ը ՄԱԿ-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, այն մարդկության հիմնական նպատակներից է:

ՊԱՀԱՊԱՆԸ

Փողոցով անցուդարձ անողների վրա չէր հաչում: Սակայն, երբ փորձում էին դարպասից ներս մտնել, կատաղի հաչոցով վրա էր տալիս։ Սովորաբար, բնակիչների հեռանալուց հետո գյուղում շունչ, կենդանի չէր մնում։ Մի քանի օրվա ընթացքում բոլոր շներն ու կատուները կա՛մ սպանվում էին, կա՛մ փախչում։

ՕՎԿԻԱՆՈՍԻ ԹԱԳՈՒՀԻՆ

Ազգությամբ հայ ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899թ. Ֆրանսիայի Երմոն քաղաքում: Կարագոշյանների ընտանիքի տարերքը ճամփորդելն էր: Եվ այդ էր պատճառը, որ Անիտան եղբոր ու ծնողների հետ հաճախ էր ճամփորդում: