#18 (1389) 12.05.2021 – 18.05.2021
Փոխգնդապետ Անդրեյ Համզոյանը, գերազանցությամբ ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատարից սկսած, տարբեր հրամանատարական պաշտոններ է վարել:
Անուրանալի են հայ ժողովրդի զավակների մեծ ներդրումը, անձնվիրությունն ու քաջագործությունները Հայրենական մեծ պատերազմի տարիներին։Նրանց շարքերում էին նաև մեր մանկավարժները, որոնք պայքարի աննկուն ու անձնազոհ մարտիկներ դարձան։
Լևոն Խաչատրյանը ծառայում էր խաղաղապահ բրիգադում: Պատերազմն սկսվելուն պես Լևոնն իր հրամանատարությամբ գործող վաշտի հետ նույնպես Արցախում էր և հերոսաբար մարտնչեց մինչև նոյեմբերի 3-ը:
Կրտսեր սերժանտ Արամ Գյուլամիրյան։ Զորակոչվել է 2020 թ. հունվարի 13-ին, հոկտեմբերի 10-ին զոհվել է թշնամու արձակած հրթիռի պայթյունից: Գյուլամիրյանների ընտանիքում իրենց կրտսեր զավակի՝ Արամի ծառայության օրերի հետհաշվարկը, սակայն, կարծես կանգ չի առել. ինքնաբերաբար հաշվում են մինչև երկու տարին լրանալը:
Մեծ Հայրենականի հաղթանակից ուղիղ 76 տարի անց Անդրանիկ պապը կրկին ուսերին է գցում մեդալների առատությունից ծանրացած պիջակը եւ… բոլորին հղում իր մաղթանքը.
Օրերս Բերդ համայնքի մուտքի մոտ տեղի ունեցավ «Անառիկ բերդ» ՌՀԿ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված «ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ» անունը կրող Սուրբ Խաչի տեղադրման եւ օծման արարողությունը։
Հայ լեգենդար լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե) պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Չատինյանին 60-ից ավելի տարիներ մարզչամանկավարժական գործունեության, սերունդներ կրթելու, հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար օրերս շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը: