#21 (1392) 2.06.2021 – 8.06.2021
Սահմանամերձ գյուղը ուտիճներից քայքայված բրդյա գործվածքի փերթի պես փռված էր լեռան լանջն ի վար։ Արեւը հետզհետե անցնում էր սարերի ետեւը եւ իր շողերով ոսկեզօծում էր ամպերը։ Երկնակամարը գունավորվում էր նարնջագույնի բոլոր երանգներով։
Համակարգված ու զանգվածային օդային հարվածներից լիարժեք պաշտպանություն առ այսօր գոյություն չունի: Սակայն հնարավոր է որոշակի միջոցառումներով նվազեցնել այդ հարվածների հնարավոր վնասները: Առաջնահերթ են նշանակետի և դրա առանձին տարրերի ապակենտրոնացումը և քողարկիչ միջոցների լիարժեք ձեռնարկումը: