#29 (1400) 28.07.2021 – 3.08.2021
Վերջերս այցելեցի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ սենյակներ են հատկացվել նաեւ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միասնական ծառայության գործակալության կենտրոնական բաժնի աշխատակիցներին։
Շատ ծնողներ, հարազատներ մինչև վերջ որևէ հրաշքի սպասելով, հավատում են՝ տուն կգա պատերազմում անհետ կորած իրենց զինվորը։ Այս հույսով էին սպասում նաև Կովսականի բնակիչ, ժամկետային զինծառայող Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանին… Սակայն հուլիսի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում կայացավ հերոսի հուղարկավորությունը. ամիսների սպասումից հետո ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել էր. զոհվածը Հովհաննեսն է։