#03 (1374) 27.01.2021 – 02.02.2021
Բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով 2 անգամ շրջափակումից դուրս է եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:
***
Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը:
Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը:
Երբ գնաք Եռաբլուր, պանթեոնի կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք, փնտրեք, գտեք փոքրիկ հուշատախտակը, որի վրա գրված է` Միքայելյան Արտյոմ Տիգրանի (1997-2020): Հողաթմբի վրա թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ մի տաք ու հերոսական սիրտ է ամփոփված: Բայց դուք մի խոնարհեք ձեր հայացքը, մի կծկվեք, այլ նայեք վեր…ավելի վեր, որտեղ Արտյոմ Միքայելյանի անպարտ ոգին է ճախրում: Ու մտքում կրկնեք այն պատմությունը, որ կպատմեմ քիչ հետո:
Հունվարի 4-ին լրացավ Սամվելի 18-ը: Ինչպես Սամվել պապն ասաց. «Թոռս դարձավ տղամարդ, ասել է թե՝ զինվորացու»: Ծննդյան օրը պապական հարկի տակ հավաքվել էին հարազատները: Միայն սեղանի գլխաթոռն էր ազատ. Սամվելի հոր՝ Կարենի տեղն էր: Հյուրասենյակում, վառարանի ձախակողմյան անկյունում, հուշանկյուն կա՝ փոքրիկ պահարանով՝ վրան զինվորական դաշտային համազգեստ, գլխարկ, հեռախոս, ժամացույց, ակնոց ու տարբեր լուսանկարներ, որոնցից երկուսը գրավում են ուշադրությունդ. դրանցում Կարենն է իր հզոր զենքով՝գնդացրով:
Հրաչյայի հետ ծանոթացել եմ անգլերենի դասընթացներին: Մեր խմբի ուրախությունն էր՝ միշտ եռանդուն, հումորով ու ընդգծված լավատես: Դասընթացի ավարտական քննությանը մեզ անգլերենով ներկայացրեց իր սիրելի նախասիրության՝ լեռնագնացության նրբությունները: Այնպիսի հափշտակությամբ էր պատմում, որ բոլորիս վարակեց իր համար կենսակերպ դարձած մասնագիտության հանդեպ սիրով:
Պատերազմի առաջին օրվանից Ջրականում էինք, բայց պարբերաբար փոխում էինք տեղներս։ Արդեն անցել էր երեք շաբաթից ավելի: Արաքսի հովտում խրամատ էինք փորում, երբ հրամանատարը կապ տվեց.
– Շտապ իջեք ներքև, վերադասի հրամանով տեղափոխվում եք: Ռազոյին ասա, թող ինքն էլ իջնի։
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ – 100
Առնո Բաբաջանյանի ամբողջ կյանքը սիրո յուրահատուկ պատմություն է, որ աշխարհով մեկ տարածվել է նրա հրաշալի երգերով…