#31 (1402) 11.08.2021 – 17.08.2021
Գնդապետ Գագիկ Պողոսյանը ծնվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ծառայողական գործունեությունը սկսել է վաշտի հրամանատարի պաշտոնից: Ավարտել է նաեւ ՌԴ զինվորական ակադեմիան, որից հետո նշանակվել է զորամասի հրամանատարի տեղակալ: 2019 թ. նշանակվել է զորամասի հրամանատար:
Կիսով չափ հայ, կիսով՝ ռուս. այսպես է իրեն բնութագրում Հայաստանի զինված ուժերի ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության բաժնի պետ, արցախյան երկու պատերազմների վետերան, գնդապետ Ստանիսլավ Երյոմինը:
Զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Անտոն Բագրատի Անտոնյանը ծնվել է 1984 թ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, զինվորականների ընտանիքում: Ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանը, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։
Ռաֆիկ Սարգսյանը եղբոր՝ Ռուբիկի մասին խոսելիս ասում է՝ տղաս, բալես: Ռուբիկը նրանից փոքր էր 13 տարով, ու ավագ եղբայրը հոր նման է սիրել կրտսերին, հոր նման է պաշտպանել ու խրատել: Երբ պատերազմն սկսվեց, Ռուբիկը զինվոր էր, Ացախում էր ծառայում, իսկ Ռաֆիկը պատերազմի երկրորդ օրը ճանապարհվեց ճակատ, հասավ Քարվաճառ, բայց չկարողացավ ճեղքել կրակի գիծը, որ կրտսեր եղբոր կողքին լինի: Նրանց մի քանի կիլոմետր էր բաժանում, բայց այդպես էլ չտեսան իրար: Ռուբիկը 15 օր հերոսաբար կռվեց թշնամու դեմ ու ընկավ հերոսի մահով: Ռաֆիկը դիրքերում մնաց մինչև դեկտեմբերի 14-ը…Ես խնդրում եմ Ռաֆիկին, որ պատմի կրտսեր եղբոր մասին: Ու Ռաֆիկն այսպես է պատմում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնի փառաբանությանը նվիրված 7 տոն ունի` Ս. Մարիամով Աննայի հղությունը, Աննայից Մարիամ Աստվածածնի ծնունդը, Աստվածածնի Ավետումը, Ընծայումը տաճարին, Վերափոխումը, Աստվածածնի տուփի գյուտը, Աստվածածնի Գոտու գյուտը, որոնցից ամեն մեկն իր խորհրդով մեզ առաջնորդում է խոնարհվելու և բարեխոսություն խնդրելու: