Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1405) 1.09.2021 – 7.09.2021

ՆՐԱՆՔ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Պատերազմի 44 օրերի ամենաօրհասական պահերին թալիսման-աստվածաշունչն է օգնել ու փրկության հույս ներշնչել ավագ լեյտենանտ Քրիստինե Մկրտչյանին: Արդեն հինգ տարի զինված ուժերում ծառայող աղջիկը չէր էլ պատկերացնում, որ ոչ միայն ինտեգրվելու է բանակային կյանքին, այլև կռիվների է մասնակցելու: Պատերազմի առաջին օրերին Արցախը պաշտպանելու հրաման է ստանում նաև հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայող հրետանավորը և անմիջապես շտապում առաջնագիծ:

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԼԾՎԱԾ

Գրականագետ, բանասեր, թարգմանիչ Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Գրեթե քառորդ դարի պատմություն ունի ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը, իսկ արդեն 13 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի մերձակայքում՝ Գեղամա գեղեցկուհու գեղատեսիլ ափին, գործում է ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարը:

ՆՇԱՆ ԲՌՆԻՐ 10-ԻՆ

Ավարտվեց հայ ազգային երաժշտական արվեստի երախտավորներից մեկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի երկրային ուղին: Ստորև ներկայացվող զրույցն ունի 2 տարվա վաղեմություն, մեծ արվեստագետի ծննդյան 95-ամյակի առիթով է:

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Փողոցի տոթի համեմատ խորհրդարանի միջանցքը հով էր: Հոգիս թեթեւացավ ու խաղաղվեց: Մի լավ բան անելու կամ գոնե ասելու ցանկություն առաջացավ: Ասես դրան ընդառաջելու համար դիմացի բաժանմունքից դուրս եկավ պատգամավոր Միքայել Արամյանը` 9-10 տարեկան մի աղջկա ձեռքը բռնած: