Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1416) 17.11.2021 – 23.11.2021

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ

Կնոջս՝ Վերոնիկայի հետ որոշեցինք այս անգամ մեր հանգիստն անցկացնել իմ պապերի հայրենիքում՝ Հայաստանում, շրջել ամբողջ երկրով: Որդիս՝ երկամյա Դավիթը, մեզ կմիանա մեր հաջորդ այցելության ժամանակ: Ունենք շրջագայության խիստ հագեցած օրակարգ: Եղել ենք Դիլիջանում, Հաղպատի վանական համալիրում, որի վեհաշուք և անկրկնելի ճարտարապետությունը հիացրեց ինձ ու կնոջս, Գյումրիում, Գառնիում, Գեղարդում: Կայցելենք Տաթև:

ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴԸ

Ռուսական, հետագայում` նաեւ խորհրդային ռազմածովային նավատորմի պատմության ամենանշանավոր դեմքերից է Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանը (Գարսոեւ)։ Ցավոք, Խորհրդային Միությունում ընդունված՝ ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու չգրված օրենքները լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ջրային հետազոտությունների բաժնի ղեկավար Ջամալ Մոհամմադ Վալի Սամանին հայտարարել է, որ Թուրքիայում վերջերս բացված Իլիսուի ամբարտակը կարող է զգալիորեն նվազեցնել Եփրատ գետով հոսող ջուրը: