Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (1421) 22.12.2021 – 28.12.2021

ԱՅՆ ԱՆԳԱՄ ԵՎ ԱՅՍ ԱՆԳԱՄ

«Գերիներն աշխատում են բլոճների նման… Իրոք էլ, այսքան հեռվից նրանք սեւ բլոճների են նման, անկանոն վխտում են աջ ու ձախ, հետո հավաքվում իրար գլխի ու նորից ցրվում,- մտածեց Արուսը, որ հասել էր մարգի ծայրին, շտկել փայտացած մեջքը, քաղհանի ուրագին կռթնած` նայում էր ավտոճանապարհ կառուցող գերիների կողմը։

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ...

…Պատերազմը ձգվում է հայի երակներով ու հասնում երկինք: Այնտեղ իրականությունն այլ է, ներկաներն ավելի շատ են, քան բացակաները: Եվ շարքերով լուռ անցնում ես ու աղոթքի պես շշնջում՝ փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք…

ՄԱՅՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սահմանամերձ Ագարակ համայնքում հասակ առած Հովհաննեսը փոքրուց վճռել էր՝ համալրելու է հայրենիքի պաշտպանների շարքերն ու շարունակելու է իր ազատամարտիկ, այնուհետև նաև հայոց բանակի սպա հոր առաքելությունը։

ՀԱՂԹԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հայաստանի «Դիվանագիտական ակումբի», Շախմատի ակադեմիայի, «Առլեամ» ընկերության նախաձեռնությամբ անցկացված «Ինտելեկտուալ սպորտի օրեր» շախմատային մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մոսկվան Վաշինգտոնի ներկայացուցիչներին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման իրավական երաշխիքների մշակման կոնկրետ առաջարկներ: