#06 (1377) 17.02.2021 – 23.02.2021
1972 թվականին, երբ Դավիթը դեռ 6 տարեկան էր, ծնողները, տեսնելով փոքրիկի օժտվածությունը, որոշեցին նրան ուղարկել դպրոց: Ձերժինսկու անվան դպրոցի տնօրենը, սակայն, կտրականապես հրաժարվում է ընդունել երեխային, որի յոթ տարին դեռ չէր լրացել: Ինչքան էլ մայրը՝ տիկին Էմման, համոզում էր նրան՝ ասելով, որ տղան շատ ընդունակ է, տնօրենն անդրդվելի էր: