2021
-Մենք իրեն «Ֆելդշեր» էինք ասում։ Իր գործի գիտակն էր, առաջին կանչից մեր կողքին էր, երբեք խուճապի չէր մատնվում։- Կրտսեր սերժանտ Արա Բաբաջանյանի մասին պատմում է Արայիկ Հովակիմյանը, որը մեկ տասնամյակից ավելի ծառայել է Արայի հետ։
Շուրջօրյա մարտական հերթապահություն և ուժեղացված ծառայություն առավելագույն զգոնությամբ. զինված ուժերում, սահմանագծի ամբողջ երկայնքով, սա անփոփոխ հրամայական է: Սա խնդիր է, որի ճշգրիտ և հստակ կատարումը այլընտրանք չունի: Այս գիտակցմամբ էլ բոլորովին վերջերս սահմանի պահապանների շարքերը համալրեցին եռամսյա վարժական հավաքի մասնակիցները:
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը:
Գումարտակի հրամանատար, մայոր Արման Աթանեսյանի հետ պատերազմի օրերն ենք վերհիշում։ Ջրականի մարտերից է պատմում, իր անձնակազմի տղաների անձնուրաց կռվից առանձին դրվագներ վերհիշում:
Նոր ու թարմացված ռազմակրթական ծրագրերով է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը սկսել ուսումնական տարին։ Սաների համար միջազգայնորեն մրցունակ ու որակյալ կրթություն ապահովելու շեշտադրումն անփոփոխ է, հստակ ձևակերպված ու ամփոփված կրթահամալիրի որդեգրած կարգախոսում՝ «Ճանապարհ դեպի բարձունք»։
Ալիկը 90-ականների պատերազմին մասնակցել և ոտքն է կորցրել: Քառօրյային է մասնակցել, տավուշյան գործողություններին և 44-օրյա պատերազմին…
Ալիկն այսօր էլ շարքում է՝ մարզում է մինչև տասնութ տարեկաններին: