Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2021

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՔ ՈՒ ՊԱՏԻՎ

Եռամսյա վարժանքների մասնակիցներն այս օրերին շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել հանրապետության սահմանագոտիներում: Մարտական հենակետում 14 օր շարունակ պատվով և բարձր պատասխանատվությամբ հսկելով հայրենիքի սահմանը՝ առաջին փուլի պահեստազորայինները հերթափոխը հանձնել են հավաքի հաջորդ մասնակիցներին:

«...ՈՐ ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

Նստել եմ համակարգչիս առջև, ու հուզմունքը խանգարում է, որ մտքերս ժողովեմ… Չնայած մեկ տարի է անցել, բայց Հովիկի լուսեղեն պատկերն անմիջապես աչքիս առջև է գալիս, ու ցավը վերականգնվում է: Հատկապես աչքերն եմ հիշում՝ մաքուր-մաքուր, պարզկա երկնքի պես. նրա հոգու շիտակության, մաքրության հայելային արտացոլումը…

ՊԱՅԹՅՈՒՆ...

Պատերազմի դաշտում թեժ մարտեր էին ընթանում, «Սիսական» ջոկատի հետ օգնության էինք հասել 18-20 տարեկան տղերքի, որոնք երկու օր շարունակ սոված և շրջապատված էին թուրքական, ադրբեջանական և տեռորիստական մեծ խմբերով։

ԲԱՆԱԿՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

-Իմ ծննդավայր Վարդենիսում մերոնք՝ Բարսեղյանները, հայտնի են իրենց հազվագյուտ զինվորական մասնագիտությամբ, որ փոխանցվել է սերնդեսերունդ,- ասում է ականանետային մարտկոցի ջոկի հրամանատար, սերժանտ Վարդան Բարսեղյանը:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՆ Է

Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը ինքնապաշտպանական ուժերով չհայտարարված պատերազմ էր մղում մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական զավթիչների դեմ, հասունացավ կանոնավոր ազգային բանակի ստեղծման անհրաժեշտությունը:

ԵՍ ՔԵԶ ԿՍՊԱՍԵՄ...

Սեպտեմբերի 28-ին Երեւանի N194 դպրոցում հուշ-երեկո էր՝ նվիրված Արցախյան ազատամարտի քաջամարտիկներից մեկի՝ լեյտենանտ Յուրի Առուստամյանի ծննդյան 63-ամյակին։
Միջոցառման հեղինակն ու վարողը ռեժիսոր, արվեստագետ Զեփյուռ Սարդարյանն էր:

ՏԱՆԿԻՍՏ ՎԱՍՊՈՒՐԸ

Շիրակ աշխարհի գողտրիկ մի անկյունում է գտնվում Կառնուտ գյուղը։ Քար ու հողի, անբարենպաստ բնության, եղանակային դաժան պայմանների հետ մաքառող, իր մի կտոր հացն արդար քրտինքով վաստակող է այս համայնքում ապրող յուրաքանչյուր ոք։