2021
Գանձակցի ավագ լեյտենանտ Տարոն Սարգսյանը զինվորականի կատարելատիպ էր՝ վեհանձն, վճռական, պատասխանատու, կարգուկանոն սիրող… Տարոնը զինվորական էր էությամբ, մտածելակերպով, ուղնուծուծով:
Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների կողմից ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Զինվորիս այգին» է, որտեղ 2017-ին են ծառատունկ կազմակերպել, բայց այցելում են ամեն տարի՝ խնամում, ջրում, չորացած ծառերի տեղը նոր ծառ տնկում։
Կա տեսակետ, որ ինչպես Արցախում ադրբեջանական բանակը թուրքական անօդաչուների միջոցով հասավ հաջողության, այնպես էլ ուկրաինական բանակը նույն անօդաչուների միջոցով կարող է պարտության մատնել Դոնբասի զինված ուժերին։
Տիկին Զեմֆիրան պայուսակից մեկիկ-մեկիկ հանում է հորից հիշատակ մնացած մասունքները, մի կերպ զսպելով արցունքները շարում է սեղանի վրա ու քթի տակ մրմնջում՝ գոնե մի բան հիշատակ մնա հայրիկիցս…
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Արթուր Դավթյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մարմնամարզության Եվրոպայի առաջնության «նժույգ թափեր» վարժությունում վաստակելով 14.266 միավոր՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
ԱՄՆ-ը հերթական լայնածավալ զորավարժությունն է անցկացնելու Ռուսաստանի արևելյան սահմանների՝ Չուկոտկայի ու Կամչատկայի մոտ
Պատերազմի օրերին թշնամու ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանը և շարքային Դավիթ Դավթյանը: