2021
Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից:
Իմ ազգը վաղուց է Հայաստան եկել, երկար տարիներ այստեղ ենք ապրել ու ստեղծել ենք մեր պատմությունը։ Եվ ինչպես մերոնք են ասում՝ չենք փոշմանել, որ եկել ու բնակություն ենք հաստատել Հայաստանում։
Ուսուցիչներս ասում էին, թե մեր գյուղի դպրոցում շատ քիչ են ինձ նման լավ սովորող աշակերտներ եղել։
Նիկոլայ Գրիգորյանը բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է՝ ծնունդով Ստեփանակերտից: Նիկոլայի հայրն ու մայրը զինվորականներ են, և մանկուց Նիկոլայի համար սովորական ու միևնույն ժամանակ հոգեհարազատ է դարձել զինվորականի հանդերձանքը: -Երբ փոքր էի, մտածում էի, թե դա մեր ընտանեկան ավանդական հագուստն է, և շատ էի սիրում ու որոշել էի, երբ մեծանամ, ես էլ կունենամ իմը,- ասում է Նիկոլայը:
1930-ականների վերջերին Համազասպ Բաբաջանյանը ծառայում էր Լենինգրադի ռազմական օկրուգի շտաբում։ Բաբաջանյանին Լենինգրադի կայազորում գնահատում էին, քանի որ ավարտել էր Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան և կադրային ու կարգապահ սպա էր։ Նա ընտանիք էր կազմել, աղջիկը Լենինգրադում դպրոց էր հաճախում։
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արտակ Ղազարյանը ծնվել է Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում՝ 1998 թ. հունիսի 10-ին։ 2002-2015 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում՝ ավարտելով այն գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին հաճախել է թեքվանդոյի խմբակ։ Մասնակցել է տարածաշրջանային ու հանրապետական մի շարք մրցումների, արժանացել է երեք անգամ 1-ին, երկու անգամ 2-րդ մրցանակի, նաև՝ սև գոտու: