2021
Երբ էրիկ Գրիգորյանի դեմքը հայտնվում է էկրանին, ակամա ժպտում եմ: Երևի նուրբ, մանրիկ դիմագծերն են պատճառը, որ տարիքից անհամեմատ փոքր է երևում, ու հայացքը մանկական պարզություն ունի: Ընկերներն ասում էին՝ Էրիկը դժոխքի միջով է անցել, ամենադաժան կռիվների բովով…
Տանջալի ճանապարհ էր. պայթեցված կամուրջներ, քաղաքներ` նման դատարկ ակնախոռոչներով գանգերի, ժանգով ծածկված սպանելու զենքեր` թափված սերմնացանի և հունդի կարոտ հողին:
Աղքատը հովվից ոչխարի կաթ է խնդրում և մերժում է ստանում: Չոքում է գետնին և դիմելով Աստծուն ասում է. «Աստված, եթե մի հոտ ոչխար տաս ինձ, ամեն խնդրողի կաթ կտամ»: Շրջապատի բոլոր սպիտակ քարերը անմիջապես ոչխար են դառնում:
Ընթերցողի սեղանին է Համիկ Սայադյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արգասիքը՝ «Հայաստանի ռազմական աշխարհագրություն» (Երևան, 2020) մենագրությունը: Այն կարևոր ներդրում է մեզանում գիտության այդ համեմատաբար նոր ոլորտի բնագավառում, քանի որ հեղինակը, հայ իրականության մեջ առաջին անգամ, ռազմական աշխարհագրությունը ներկայացնում է որպես գիտության ինքնուրույն ճյուղ, աշխարհագրական գիտությունների համակարգի ենթահամակարգ, որն ուսումնասիրում է աշխարհագրական տեղեկատվության և մեթոդների օգտագործումը ռազմական խնդիրների լուծման գործում:
Տարոնն ու Սասունը, որ դարեր շարունակ պահպանել էին իրենց ազատատենչ ոգին, 1880-ականներից սկսած դառնում են թուրքական կառավարության հայահալած քաղաքականության թիրախը, որի նպատակը մեկն էր՝ քրդական ցեղախմբերի օգնությամբ հայ տարրին զրկել իր պատմական Հայրենիքից: