#02 (1424) 29.03.2022 – 01.04.2022
Արմավիրի ուսումնական զորամասում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին եղեւնիներ են տնկվել, շուտով հերոս քաջորդիների անուններով նաեւ լսարաններ կանվանակոչվեն։
Հրադադարից մոտ 22 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 2-ից 5-ը, Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Հայկական դիրքերի վրա նետվեցին ադրբեջանական բանակի լավագույն ստորաբաժանումները ամենաժամանակակից մարտական տեխնիկայով, բայց անզոր եղան հայ զինվորների արիության դեմ:
Կրտսեր սերժանտ Արամ Խանգալդյանը զորամասի օրինակելի զինվորներից է, այդ պատճառով էլ հենց նրան խնդրեցինք պատմել բանակի անցուդարձի մասին:
…Ո՛վ կմտածեր, որ նրան վիճակված էր մղոններով առաջ անցնել իր գրական հերոսներից՝ ինքն իրենով, իր կյանքով կերտելով պատմությունը, փլուզելով մեզ պաշարած անզորության պատնեշները աշխարհազորով։
Ապագա հրետանավորների դարբնոցում մարտավարաշարային պարապմունքներ են. ստուգվում է ե՛ւ ուսումնական, ե՛ւ մարտական ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը:
Զրույց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ադրբեջաներենի դասախոս, ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանի հետ:
20-րդ դարավերջին անկախությամբ պսակված հայոց ազգային զարթոնքն անցավ ազատագրական պայքարի ճանապարհով: Թշնամու համար պահը պատեհ էր՝ Արցախը վերջնականապես կտրելու Մայր հայրենիքից, ջնջելու հայկական հետքերը մեր հինավուրց հողից, հայրենազրկելու արցախցիներին, եղեռնով սկսված 20-րդ դարը ավարտելու նոր եղեռնագործությամբ՝ պարտության խարանը անդառնալիորեն դաջելով մեր ճակատագրին: