Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (1426) 11.04.2022 – 15.04.2022

«ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄԵՐ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ»

Զրույց արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ

«ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄՈՐ ԶԱՎԱԿՆ Է»

-Վարդենիսում տղաներին հայրերն են դաստիարակում,- ասում է զինակոչիկ Արա Գրիգորյանը,- ուրիշ էլ ո՞վ պիտի որդուն պատմի հայրենիքի, բանակի, սահմանների պաշտպանության, պատերազմի, տղամարդկային արժանապատվության ու էլի շատ բաների մասին, որ տղան պիտի իմանա Այբուբենն իմանալու պես:

ԹՇՆԱՄԻՆ

Մեկ ամիս է, ինչ նստած ենք նույն խրամատներում՝ մենք եւ մեր թշնամին։ Մեկ ամիս ձանձրանում ենք։ Հարձակման հրաման չկա ոչ մեր, ոչ էլ նրանց կողմից։ Թշնամու խրամատում հինգ հոգի են։ Առաջին օրը, երբ եկանք առաջավոր գիծ, հրամանատարը մեզ ցույց տվեց դիմացի բլուրն ու ասաց.
-Զգույշ եղեք, տեղի-անտեղի գլուխներդ դուրս չհանեք։