#09 (1431) 11.05.2022 – 17.05.2022
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի նախօրեին «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում իրականացրել է «Հիշողության կրակ» ակցիան։
Արցախյան ազատամարտի ընթացքում, երբ հազարավոր քաջորդիներ մարտադաշտում էին, ստեղծվեց «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը (ԵԿՄ)։ Մեծ էր ԵԿՄ-ի դերը Արցախյան ազատամարտի տարիներին. այս կառույցի ենթակայությամբ գործող ջոկատները մարտնչեցին մինչև պատերազմի հաղթական զինադադարը։
Երևանի Ավանի վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիներին նվիրված Փառքի հուշահամալիրում կայացավ տոնական հանդես՝ նվիրված Եռատոնին։ Ավանի վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Սուրբ Աստվածածին մատուռի սպասավոր Տեր Հարություն քահանա Ավագյանը, ինչպես նաև ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի անդամները նախ ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ազատամարտիկների պուրակում տեղադրված Հայոց զինվորի Փառքի հուշարձանի մոտ։
Աղձք գյուղի Փոթոյան ընտանիքի հետ ծանոթացել էի Արագածոտնի մարզի տարածքային զինկոմիսարիատում 2019 թ. դեկտեմբերի 27-ին՝ զորակոչ լուսաբանելիս։
Փոթոյանները բանակ էին ճանապարհում իրենց կրտսեր որդուն՝ Ռոմանին, ավագ որդին՝ Ռուբենն էլ արդեն բանակում էր: