Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (1435) 08.06.2022 – 14.06.2022

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Բանակային միջազգային ութերորդ խաղերին ընդառաջ Հայոց բանակի տանկային բիաթլոնի թիմն արդեն երկու ամիս է, ինչ վարժանքներ է իրականացնում հանրապետության ամենամեծ զորավարժարանում։

ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ

Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղում բնակվող Գարդիշյանների ընտանիքում բոլոր տղամարդիկ ուսադիրներ են կրում: Հայրը՝ Էդիկ Գարդիշյանը, պահեստազորի մայոր է, ավագ որդին՝ Արսենը, պայմանագրային դիրքապահ է, միջնեկը՝ Սուրենը, ավագ լեյտենանտի կոչում ունի, համարյա 15 տարի պաշտպանում է իր ծննդավայրի սահմանները:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Զորամասում գերազանց առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած այս զինվորները՝ Գարիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Հայկ Սարգսյանը, լավ են գիտակցում իրենց առաքելությունն ու դերը Հայկական բանակի ամրացման գործում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ քաղաքացիական կյանքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները այստեղ՝ բանակում նույնպես կիրառելու և ի շահ Հայրենիքի ծառայեցնելու համար:

ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները իրենց փոքրիկ նվերը՝ հոգու լուսավոր ու պայծառ աշխարհում թաքնված սերը պարփակել են լուսանկարներում` այն նվիրելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։ Սակայն լուսանկարները մինչ այդ, «Բնությունն արվեստի աչքերով» ցուցահանդեսի շրջանակներում, ցուցադրվել են Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում՝ արժանանալով այցելուների ջերմ գնահատանքին։

ՀՈՒՍԻԿԻ ԴՐՈՇԸ ՊԻՏԻ ԾԱԾԱՆՎԻ...

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

ԴԱՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ

Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում են սովորել Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Կարեն Ղազարի Կարապետյանը և Վարդան Դավիթի Ամալյանը։ Հայոց Առաջին հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ այս կրթօջախում կայացավ դասարանի անվանակոչության արարողություն։ Արարողության մասնակիցներն սկզբում ունկնդրեցին հերոսներին նվիրված երգը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների բնագավառներում համագործակցության շուրջ հուշագրի գործընթացը դադարեցնելու մասին: Ըստ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հուշագրի հետագա պահպանումը պարզապես կորցրել է իմաստը: