#29 (1451) 28.09.2022 – 04.10.2022
Կան մեծություններ, որոնք երբ կողքիդ են և նվիրումով, լուռ, առանց բարձրակոչերի շարունակում են իրենց գործունեությունը, դու մի տեսակ հանգիստ ես, ապահով, որ նրանք կան, ապրում են ու արարում: Բայց երբ մի օր հանկարծ հեռանում են, նոր ես զգում այն ծա՜նր, անդառնալի՜ և անչափելի՜ կորուստը, թիկունքիդ խոր անդունդը, որն այլևս չի լցվելու: Միայն այդժամ ես զգում, որ նրանց հեռանալով իմաստազրկվում ես նաև դու…
1993թ. ազատագրվեց Հակարի գետի ամբողջ ավազանը, և վերստին հայացավ հայոց երկրամասը։ Ծաղկաբերդ գյուղը Քաշաթաղի շրջանի առաջին վերահայացած բնակավայրերից էր, բայց Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց գյուղը։ Տեղահանված ծաղկաբերդցիները սփռվեցին մեր երկրի տարբեր հատվածներում։
Արցախի պատմությունն սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից։ Հայկական ավանդապատումներում Արցախ անվան ծագումը բացատրվում է երկու ձևով. առաջինը՝ ԱՐ (ամյանի), ՑԱԽ (այգի, անտառ), երկրորդը պարզապես ՍԱՐ, ՑԱԽ բառերի ամփոփ (ինչպես սովորաբար կատարվում է աշխարհագրական անունների դեպքում) տարբերակն է։ Իսկ ինչ վերաբերում է ՂԱՐԱԲԱՂ անվանը, ապա այն համեմատաբար նոր է, վկայված պարսկական և վրացական աղբյուրներում (XIV-XV դդ.)։