Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (1457) 09.11.2022 – 15.11.2022

ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ...

Առաջնագծում, որտեղ ուշադրությունն ամենաանհրաժեշտ գործոնն է, օրն անցնում է շուրջօրյա հերթապահությամբ, ուսումնական տագնապով, զգոնության բարձրացմամբ: Ժամկետային զինծառայող Արտյոմ Անտոնյանը դիրքի ավագն է ու կրտսեր հրամանատարը։ Հենց նա է կազմակերպում ստորաբաժանման ամենօրյա ժամանակացույցը:

ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ...

-Որդուս զոհվելուց հետո անպատմելի, աննկարագրելի ծանր ապրումների մեջ էինք և որպեսզի կարողանայինք ապրել, որոշեցինք նորից երեխա ունենալ և փառք Աստծո… շատ դժվարությունների գնով, բայց ստացվեց,- այսպես սկսեց մեր զրույցը 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Գևորգի մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը:

ՄԱՅՈՐ ՀԱՎՏՈՅԱՆԸ

Ուսումնական զորամասում գործնական դասաժամն անցկացնող մայոր Արման Հավտոյանը 44-օրյա պատերազմում և սեպտեմբերյան մարտական գործողություններում աչքի ընկած սպաներից է: Նշում է, որ փոքրուց ձգտել և փափագել է նմանվել արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես՝ Մոնթե Մելքոնյանին:
Գերազանց առաջադիմությամբ ավարտելով բուհն ու համալրելով ԶՈՒ շարքերը՝ Արմանը մինչև օրս չի դադարում զբաղվել ինքնակրթությամբ, օրեցօր կատարելագործում է մասնագիտական հմտությունները, ձգտում և մշտապես հայտնվում է լավագույնների շարքում:

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո անվանական կրթաթոշակները համալրվել են ևս մեկով՝ «Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակով։

«ՆԱ ԻՄ ԿՅԱՆՔԸ ԼՑՐԵՑ ՍԻՐՈՎ ՈՒ ՔՆՔՇԱՆՔՈՎ...»

-Պողոսյան Գայանեի հետ եմ ուզում խոսել.- ձայնն անծանոթ է:
-Ես եմ,- ասում եմ:
-Ուզում եմ ձեզ Թորգոմի մասին պատմել,- աղջիկը մի պահ լռում է, հետո ավելացնում,- Թորգոմ Վարդանյանի:

«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՆՔ, ՄԱ՛Մ ՋԱՆ»

«Կամանդորի»՝ Գևորգ Կիրակոսյանի մասին ռեպորտաժ պատրաստելիս նրա լուսանկարներից մեկում նկատել էի ճիշտ նույն գլխարկը, որը մի առիթով տեսել էի կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանի գլխին՝ պատերազմական լուսանկարներից մեկում։ Գլխարկը Գևորգինն էր, իսկ թե ինչպես էր հայտնվել Վահագնի մոտ, ինչ կապ էին ունեցել Մատաղիսի այսօր արդեն լեգենդար երկու պաշտպանները, պետք է, որ պատահական դիպված չլիներ։

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

16-րդ դարի սկզբին Պարսկաստանում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի (1501-1722) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Հյուսիսային հատվածը բաժանվում է 4 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների միջև՝ Երևանի, Ղարաբաղի կամ Գանձակի, Շամախիի և Թավրիզի։ 1720-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց Նադիր շահը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։