Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (1462) 14.12.2022 – 20.12.2022

ԱՌԱՋՆԱԳԾԻ ՏՂԱՆԵՐԸ

«Քո Տեր աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:

ԾԱՂԻԿՆԵՐԸ

Անիկ մայրիկը արցունքները սրբելով ու քթի տակ փաղաքշական խոսքեր մրմնջալով, մետաղյա ամանով ջուրը ձեռքին, մոտեցավ որդու ընկերների օգնությամբ դիրքերից իրեն հասած ծաղիկներին, դողդողալով, դանդաղ ջրեց, հետո խալաթի գրպանից հանեց խնամքով ծալված շորի կտորն ու սկսեց ծաղիկների տերևների վրայի փոշին առնել:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՇԱԹԱՂ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

2020 թվականի պատերազմից անցել է ավելի քան 2 տարի, բայց, թվում է` երեկ էր, որ Քաշաթաղում էինք։ Տարիներ շարունակ ապրելով տարբեր բնակավայրերում, քաշաթաղցիները ինտեգրվեցին Հայրենիքի ազատագրված հատվածի թեև դժվարին, բայց երանելի կյանքին։ Իհարկե, հեշտ չէր ավերակների միջից հառնելու ուղին, սակայն ո՞վ է ասել, թե դժվարությունները երբևէ վախեցրել են հայրենասերներին, աշխատասերներին, խենթերին։

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Դեկտեմբերի 4-ին լրացավ Արցախյան ազատամարտի մասնակից, մոտոհրաձգային գնդի հրամանատար Ռուբեն Գևորգյանի ծննդյան 65-ամյակը։ 1994 թ. մարտի 10-ին Գևորգյանը զոհվեց Հորադիզում, հուղարկավորված է «Եռաբլուրում»։ 1994 թ. հուլիսի 21-ին նրան հետմահու շնորհվեց գնդապետի կոչում և պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը չի բացառել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմի։
Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, և մտադիր է այդ թեման քննարկել Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

ՌԱՅՄՈՆԴ ԴԱՄԱԴՅԱՆ

«Նոբելյան մրցանակը և հայերը» խորագրի ներքո ներկայացնում ենք այն նշանավոր և աշխարհահռչակ մեր հայրենակիցներին, որոնց հայտնագործությունները մեծ ներդրում են ունեցել գիտության և տեխնոլոգիաների զարգացման գործում, սակայն նրանց, այնուամենայնիվ, մերժել են արժանացնելու Նոբելյան մրցանակի: