Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#42 (1464) 27.12.2022 – 29.12.2022

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հայոց բանակի սիրելի՛ զինծառայողներ, քույրեր և եղբայրներ
Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդով դիմավորում ենք Նոր տարին, որը լի է իրագործվելիք ծրագրերի ու ձեռնարկների դրական տեսլականով։

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՄԲ

Օրերս զորավարժարաններից մեկում, պատրաստության պլանի համաձայն, հերթական պատրաստությունն անցավ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը։ Սա ձմեռային վարժանքի առաջին փուլն էր։

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանած կարգով, անցնել պայմանագրային զինծառայության։

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Մեր ժողովուրդը գլորեց ևս մեկ հետպատերազմյան տարի, շարունակելով իր պայքարը՝ հանուն պատմական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի: Այսինքն՝ պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը, մեր Հայրենիքը: Մեզ ծանր աշխատանքի, ծանր պայքարի, բայց և հաջողության ու հաղթանակի տարի է սպասում:

ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ «ՍՊԻՏԱԿ ԲԱՆԱԿԻ» ՇԱՐՔԵՐԸ

Արթուր Գրիգորյանը պաշտպանության նախարարության պատվերով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում, որտեղ, մեկ տարի սովորելուց հետո, նա և իր համակուրսեցիները հինգ տարի ժամկետով՝ որպես բժիշկ, կմեկնեն զինվորական ծառայության:

ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Ուսումնական զորամասերից մեկում ժամկետային զինվորները սերտում են առաջին բուժօգնության հիմունքները։

«ԻՄ ԳՅՈՒՂԻ ՄԵՐ ՏՈՒՆԸ»

-Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչով կարող եմ օգնել մեր գյուղին, որ չդատարկվի, որ չվերածվի ծերանոցի: Չէի կարող ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե երբ են վերջին ջահելները հեռանալու գյուղից, ու երբ է վերջին աշակերտի ավարտելու հետ փակվելու դպրոցը,- ասում է Արա Ստեփանյանը: Նա երիտասարդ տղամարդ է, ու ես ենթադրում եմ, որ կա՛մ գյուղապետն է, կա՛մ դպրոցի տնօրենը, կա՛մ գյուղի պաշտոնյաներից մեկը: