2022
Կառլեն ու Հայկ Հակոբյանները եղբայրներ են: Կառլենը մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ ծառայակից ընկերների հետ անառիկ պահելով իր դիրքը: Հայկը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ թշնամու գրոհը քաջաբար հետ մղելիս:
Տողասար լեռան լանջին է գտնվում Հադրութի շրջանի գեղատեսիլ գյուղերից մեկը՝ Տողը։ Արցախի հնագույն պատմություն ունեցող գյուղերից է Տողը, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը։
Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային հրթիռակոծությունը պատերազմի սկզբից ի վեր։ Այս հարձակումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև որոշ հարևան երկրների էներգետիկ համակարգերի վրա։ Ուկրաինական կողմի համաձայն՝ ռուսական զորքերը մոտ 100 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։
Առաջնագծում, որտեղ ուշադրությունն ամենաանհրաժեշտ գործոնն է, օրն անցնում է շուրջօրյա հերթապահությամբ, ուսումնական տագնապով, զգոնության բարձրացմամբ: Ժամկետային զինծառայող Արտյոմ Անտոնյանը դիրքի ավագն է ու կրտսեր հրամանատարը։ Հենց նա է կազմակերպում ստորաբաժանման ամենօրյա ժամանակացույցը:
-Որդուս զոհվելուց հետո անպատմելի, աննկարագրելի ծանր ապրումների մեջ էինք և որպեսզի կարողանայինք ապրել, որոշեցինք նորից երեխա ունենալ և փառք Աստծո… շատ դժվարությունների գնով, բայց ստացվեց,- այսպես սկսեց մեր զրույցը 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Գևորգի մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը:
Ուսումնական զորամասում գործնական դասաժամն անցկացնող մայոր Արման Հավտոյանը 44-օրյա պատերազմում և սեպտեմբերյան մարտական գործողություններում աչքի ընկած սպաներից է: Նշում է, որ փոքրուց ձգտել և փափագել է նմանվել արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես՝ Մոնթե Մելքոնյանին:
Գերազանց առաջադիմությամբ ավարտելով բուհն ու համալրելով ԶՈՒ շարքերը՝ Արմանը մինչև օրս չի դադարում զբաղվել ինքնակրթությամբ, օրեցօր կատարելագործում է մասնագիտական հմտությունները, ձգտում և մշտապես հայտնվում է լավագույնների շարքում: