2022
Մարդիկ կան, որ կարճատև կյանք ապրելով՝ աշխարհին թողնում են սեր ու բարություն, հույզ ու իմաստություն, գեղեցիկ ապրումներ, պայծառ գույներ… Այդ մարդիկ իրենց երկրային կյանքի ավարտից հետո էլ լույս ու բարություն են սփռում: Լևոն Մանթաշյանը նրանցից մեկն էր…
Ես գիտեմ, թե ինչպես ավարտվեց դիրքի ավագ Հայկ Հակոբյանի 20-ամյա կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ եռանդով ու պատասխանատվությամբ էր նա զինակից ընկերների հետ կառուցում դիրքն ու ինչ անձնվիրությամբ էր պաշտպանում Հայրենիքի իր բաժին սահմանն ու մարտական ընկերների կյանքը: Ես զանգել եմ Հայկի մորը, որ նա իր հիշողություններով ամբողջացնի Հայկի կերպարն իմ մտապատկերում:
Հոկտեմբերի 19-ին Կապանի Սյունիք համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, եւ դասարաններից մեկը անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված մայոր Էդգար Մաթևոսյանի անվամբ։ Միջոցառմանը կրթօջախի սաները հանդես եկան գրական-երաժշտական ելույթներով, հնչեցրին ռազմահայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր։
Այս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխանասարի դիրքերից մեկում զոհվեց ժամկետային զինծառայող Արամ Էդիկի Մնացականյանը։ Պատմում են՝ այս դիրքում տղաները թշնամուն դիմակայել են ամբողջ գիշերը՝ պատճառելով մեծ կորուստներ։
«Կարմիր բլուր» հնավայրը, որն այսօր հիրավի համարվում է Ուրարտուի եւ տարածաշրջանի երկաթե դարի հնագիտությանը վերաբերող կարեւորագույն հայտնագործություններից մեկը, շարունակում է զարմացնել իր հարստությամբ: Օրերս այցելեցինք հնավայր, որտեղ պեղումները շարունակվում են, շրջեցինք տարածքով, հետեւեցինք ընթացող աշխատանքներին, զրուցեցինք դրանք իրականացնող գիտնականներից մեկի՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:
ԱՄՆ 30 դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական կարգավորման համար։