2022
Ամանորի նախաշեմին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել էր հարավարեւմտյան սահմանագոտի՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելու հայրենի եզերքն ամուր ու անառիկ պահող զինվորին ու զորականին:
Սահմանապահ գյուղում թարմ գաթայի բույրն աշխարհն էր բռնել: Սահմանամերձ գյուղի տատիկները գաթա էին թխում, գուլպաներ գործում զինվորների համար:
2022 թվականին աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից առանձնացնում ենք մի քանիսը, որոնք կանխորոշելու են պետությունների ռազմաքաղաքական զարգացման ու նոր աշխարհակարգի ձևավորման միտումները:
Հայոց բանակի սիրելի՛ զինծառայողներ, քույրեր և եղբայրներ
Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդով դիմավորում ենք Նոր տարին, որը լի է իրագործվելիք ծրագրերի ու ձեռնարկների դրական տեսլականով։
Օրերս զորավարժարաններից մեկում, պատրաստության պլանի համաձայն, հերթական պատրաստությունն անցավ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը։ Սա ձմեռային վարժանքի առաջին փուլն էր։
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանած կարգով, անցնել պայմանագրային զինծառայության։
Մեր ժողովուրդը գլորեց ևս մեկ հետպատերազմյան տարի, շարունակելով իր պայքարը՝ հանուն պատմական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի: Այսինքն՝ պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը, մեր Հայրենիքը: Մեզ ծանր աշխատանքի, ծանր պայքարի, բայց և հաջողության ու հաղթանակի տարի է սպասում: