2022
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի և «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Օգոստոսի 15-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
Երիտասարդ մարտիկի դասընթաց ոչ թե ռազմական բուհի տարածքում, այլ՝ լեռնային տեղանքում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված կուրսանտների նոր հերթափոխը, նախքան երդման արարողությունը, զինվորականի երկար ու պատվավոր ուղին սկսում է անտառային պայմաններում։
ԶՈւ սպառազինության վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Զուրաբյանն ու իր որդին՝ Արենը, 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել են տարբեր ճակատներում: Երբ հայրը հայտնվել է ռազմաճակատում, զինվոր որդին ասել է՝ տանը տղամարդ չի մնացել, դու գնա, ես կկռվեմ: Հայրը գնացել է, բայց ոչ թե տուն, այլ մեկ ուրիշ ճակատ: Երբ պատերազմն ավարտվել է, Արենը պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Պայմանագրային զինծառայող, դիրքի ավագ, լեյտենանտ Արթուր Համբարձումյանի հետ իմ առաջին հանդիպումը 2014-ին էր: Ավելի ճիշտ, դա վիրտուալ շփում էր՝ ֆեյսբուքյան նամակագրություն: Զինվոր Արթուր Համբարձումյանը ինձ պարբերաբար նամակներ էր գրում նույն բովանդակությամբ. «Խնդրում եմ՝ օգնեք ինձ տեղափոխվել Արցախ: …Որ Արցախի սահմանը պաշտպանեմ: Շատ եմ խնդրում՝ օգնեք, որ ինձ Արցախ ուղարկեն…»: