2023
Զանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.
-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.
-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Ամփոփիչ քննություններն ընդունեցին համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովները:
Հայոց բանակի հարգարժան զինծառայողներ, սիրելի՛ սպաներ ու զինվորներ, քույրեր և եղբայրներ
Նոր տարվա շեմին ենք՝ Սուրբ Ծննդյան հրաշքի սպասումով և անցնող տարին ամփոփելու հանձնառությամբ։ Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում առավել քան երբևէ կարիքը կա հույսի ու նվիրումի, որի աղբյուրը քրիստոնյաներիս համար մարդացյալ Աստվածորդին է։
Սահմանային գյուղերը երկրի դարպասներն են: Տավուշի մարզի Չինարի գյուղը հենց սահմանի պռնկին է:
-Երբ վտանգվել է հայրենի եզերքը, չինարեցիները մի մարդու պես ոտքի են կանգնել,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։
«Հայ զինվորը» հարցախույզ է իրականացրել՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն կանանց զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ: