Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#07 (1472) 22.02.2023 – 28.02.2023

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ՍԱՐԻՆՇԵՆ

Հադրութի շրջանի գեղատեսիլ Սարինշեն գյուղը Ծամձոր համայնքում է, շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը Արցախի լեռնաշղթայի արևելյան Դիզափայտի լեռների բլրապատ մասում է, Ջիլանի սարի հարթավայրում, Քարագլուխ-Ձորագյուղի հարևանությամբ։ Այն ի սկզբանե կոչվել է Շաղախ, որն իր անունն ստացել է հռչակավոր Շաղախ կամ Շախկախ վանական համալիրից։ 1995 թվականին գյուղն անվանակոչել են Սարինշեն։

«ԱԶԱՏԱԶԷՆ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Օրերս Երևանում՝ «Էլիտ Պլազա» կենտրոնի «Մանթաշև» դահլիճում, տեղի ունեցավ Հայաստանում զենքի մշակույթի ձևավորմանը նպաստող «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության առաջին համագումարը, որի օրակարգում 2022 թ. կատարած աշխատանքների ամփոփումն էր:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը անհանգստացած է Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերությունների խորացմամբ:
Չինաստանի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին ռազմական օգնության մասին ապատեղեկատվություն տարածելը։ «Մարտի դաշտում զենքեր անդադար մատակարարում է ոչ թե Չինաստանը, այլ Միացյալ Նահանգները: