#14 (1479) 12.04.2023 – 18.04.2023
Պահեստազորայինների քսանհինգօրյա վարժական հավաքները շարունակվում են: Տարբեր տարիքի, քաղաքացիական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ զինվորական հանդերձանքով են՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը պատրաստ լինելու ընդհանուր նպատակով:
Հայկ Ավոյանը իմ ֆեյսբուքյան ընկերներից է: Երբ նա ինձ զանգեց, ես պատրաստվում էի հոդվածի վերածել նկարիչ Վահե Բաղումյանի հետ մեր հարցուպատասխանը: Միտքս սևեռված էր նրա անհամար ծաղիկների վրա, որոնք, հեղինակի բառերով ասած, ծաղկելու են ամեն տարի՝ հիշեցնելու հայրենի հողի գրկում ամփոփված քաջերին ու նրանց անմահ սխրանքը, ինչ գնով էլ լինի՝ ոտքի կանգնելու ու առաջ շարժվելու մեր պարտքը:
Կապիտան Գայանե Իսկանդարյանը կարողացել է իրականացնել իր՝ առաջին հայացքից անհամատեղելի թվացող երազանքները: Նկարելու անհագ ցանկությունն ու զինվորական համազգեստ կրելու սևեռուն նպատակը Գայանեն միավորել է ՊՆ «Հայկական բանակ» հանդեսի նկարիչ-ձևավորողի աշխատանքում:
Իվան Անտոնյանը մշակութային միջոցառումների համակարգող է, «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հեղինակը, նաև խմբագրում է «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսը:
Հայրենական մեծ պատերազմի պատմական հաղթանակում հայ ժողովուրդն ահռելի ներդրում է ունեցել, ինչի մասին փաստում են ոչ միայն վիճակագրությունն ու բազում հերոսապատումները, այլև հենց իրենք՝ Մեծ Հայրենականի կենդանի հայ լեգենդները: Ցավոք նրանց թիվը տարեցտարի պակասում է, իսկ ովքեր մեր կողքին են, արդեն տոնում են իրենց մեկդարյա հոբելյանը, ինչպես ջրազատցի Վարոս Ավետիսյանը:
Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ դպրության խոշորագույն ներկայացուցիչն է, ազգային պատմագրության հայրը, որին կոչել են նաեւ Պատմահայր, Քերթողահայր։ Գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը։