#15 (1480) 19.04.2023 – 25.04.2023
Համայնքների խոշորացման ծրագրի համաձայն՝ Գորիսի շրջանի 7 գյուղեր՝ Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Խնածախ, Վաղատուր, Քարաշեն, Խոզնավար, ընդգրկվեցին մեկ՝ խոշորացված Տեղ համայնքում, որն այսօր ունի շուրջ 1500 տնտեսություն:
Վայոց ձորի Արփի գյուղում են ապրում Լուսինե և Շահեն Սարգսյանները: Չորս արու զավակ ունեն, չորսն էլ՝ ուշիմ, աշխատասեր, ազնիվ ու շիտակ, մեծի հարգն իմացող, մեծի հոգսը կիսող. այսպես են բնութագրում համագյուղացիները տղաներին:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղը փռված է յոթ բլուրների վրա. լանջերից մինչև գագաթ տներ ու այգիներ են: Ծառերը փթթել են՝ հոնի դեղին ծաղիկներն ու վարդագույն դեղձենիները, սպիտակ ծիրանենիները, տանձենիներն ու խնձորենիները…
Ապրիլի 11-ին հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում էինք, երբ լուր ստացանք Սյունիքում տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակման աննախադեպ միջոցառումների մասին՝ Պեկինի տեխնոլոգիական և ռազմական զարգացումը զսպելու նպատակով: