#32 (1497) 16.08.2023 – 22.08.2023
Հայերը սիրել են իրենց հայրենիքի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վանա լիճը, այն անվանել ծով եւ բազմաթիվ ավանդազրույցներ հյուսել նրա շուրջ։ Դրանցից մեկն այս է. լճի հատակում կա մի քարայր, որը կոչվում է Հայժ։ Այդտեղ հանգրվանում են բոլոր հայ դյուցազունների ոգիները, որոնք հսկում են քարայրում գտնվող մի հսկա ոսկե ձուլակտոր։ Այն կշռում է չորս հարյուր հազար ձիաբեռ եւ պատկանում է բոլոր աղքատներին։