#33 (1498) 23.08.2023 – 29.08.2023
Օգոստոսի 21-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։
Բանակում շարունակվում է ատեստավորման գործընթացը։ Մասնակիցներն ամիսներ շարունակ պատրաստվել են քննություններին, բարձրացրել իրենց մասնագիտական, ֆիզիկական և կրակային պատրաստության մակարդակը՝ ապահովելով գոհացուցիչ արդյունքներ:
«Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարի հերթական խումբն ավարտեց ուսումնառությունը: Պաշտպանության նախարարության ծրագրով իրականացվող ճամբարում սահմանամերձ համայնքների 14-16 տարեկան պատանիներն ու աղջիկները մեկ շաբաթ ապրեցին զինվորական կյանքով եւ բանակային կարգուկանոնով:
Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում՝ Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից գաղթած Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում։
Լուսանկարում զինվոր Արծրուն Հակոբյանն է: Նախքան ծառայության գնալը ծնողներին ասել էր, որ ինչ էլ լինի, ինքը պետք է Արցախում ծառայի։ Այդպես էլ եղավ: Պատերազմից վերադարձած ընկերները Արծրունի ծնողներին պատմել են, թե որքան քաջ էր նա։ Պայքարում էր անմնացորդ նվիրումով ու ամեն գնով կատարում առաջադրված մարտական խնդիրը։
-Երբ մեծ ու նվիրական երազանք ունենաք, ուխտ արեք ու եկեք Անգեղակոթ: Հուլիսի երրորդ կիրակին Վարդան Զորավարի տոնն է, այդ օրը եկեք: Քարանձավի մեջ՝ մատուռում, որտեղ, ըստ ավանդության, Զորավարի գլուխն է թաղված, մոմ վառեք, հետո Սուրբ ծառից թաշկինակ կապեք ու հավատով սպասեք, որ երազանքն իրականանա,- ասում է Անժելան: