#39 (1504) 20.10.2023 – 27.10.2023
Զինված ուժերում շարունակվում է բարեփոխումների և բանակի մարտունակությունն ամրապնդելու համատեքստում մեկնարկած ատեստավորման գործընթացը: Քննություններին կամավոր մասնակցելու դիմումների քանակը գնալով ավելանում է. զինվորականների ոգևորությունը մեծ է:
«Պոլկը տունս է, պոստերը՝ դաչես». հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Տիգրան Միկոյանի՝ բանաձևի պես ասվող խոսքերն են։ Դիրքի ավագ, լեյտենանտ Տիգրան Միկոյանը զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին՝ երկու օր շարունակ իր դիրքի տղաների հետ թշնամու լայնածավալ գրոհներին դիմակայելիս։
Հրետանավոր կուրսանտները ճամբարային հավաքների են՝ մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնական պարապմունքներով:
«Զառ» ուսումնական կենտրոնում այս օրերին մարզվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայությունը շարունակելու որոշում կայացրած ժամկետային զինծառայողները: Հաղթահարում են արգելագոտիներ, խոցում ուսումնական թիրախներ ու հղկում շարային քայլքը: Պարապմունքները հեշտ չեն, բայց տղաները հաստատակամ են իրենց ընտրած ուղին անցնելու, բոլոր արգելքները հաղթահարելու և պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն ստանալու գործում:
Բացառիկ լազերային վիրահատություններ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունքում։ Եվրոպայից հրավիրված ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը Հայաստանում մասնագիտական փորձն է փոխանցում հոսպիտալի բուժանձնակազմին։