#45 (1510) 01.12.2023 – 08.12.2023
ՀՀ զինված ուժերում անցկացվել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորում։ Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկած քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։
Պատվո պահակային վաշտի ավագ Մանվել Հարությունյանը զորամասի լավագույն զինվորականներից է: Հարությունյան գերդաստանի առաջին զինվորականն աչքի է ընկնում բարեխիղճ ու նվիրված ծառայությամբ:
Ջոկի հրամանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Սմբատ Կիրակոսյանը 2011 թվականին ժամկետային զինծառայության է անցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, իսկ 2013-ին, զորացրվելով, անմիջապես պայմանագրային զինծառայության է անցել իր հայրենի եզերքը պաշտպանող զորամասում ու վստահ է՝ սա՛ է իր կյանքի գործը, որևէ այլ տեղ իրեն պատկերացնել ո՛չ կարողանում է, ո՛չ էլ ցանկանում։
Հրաչ պապի կառուցած երկհարկանի տանը ապրում են նրա երկու որդիները՝ իրենց ընտանիքներով, ու Նարիկո տատը: Տասնմեկ հոգի: Հրաչ պապը արդեն չկա, ու նրա թոռներից երկուսը պապի պատվին Հրաչ ու Հրաչուհի անուններն են կրում: Վայքում Իխտիարյանների տունը նշանավոր է ոչ միայն մեծ ընտանիքով. այդ տանը ապրող տղամարդկանցից երեքը զինվորական համազգեստ են կրում, ավելի ստույգ՝ սահմանապահ են՝ Հրաչ պապի երկու որդիներն ու թոռը՝ Տիգրան Իխտիարյանը: