2023
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թվականին՝ բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
-Բաղանիսը փոքրիկ դրախտ է երկրի վրա: Անունը ծագել է բաղնիս բառից, որովհետև Բաղանիս գետում ու հարակից լճակներում հայոց արքաներն են լողացել: Մեր գյուղը եղել է նրանց ամառանոցը, արքաներն այստեղ են վայելել իրենց հանգիստը,- ասում է Սասունը:
Թեև Սպարտակը ծնվել էր հեռավոր Սամարայում և երբևէ չէր եղել Հայաստանում, ծնողների ծննդավայր Վանաձորում, սակայն այնքան շատ էր սիրում Հայաստանը, որ անգամ օտարազգի ուսուցիչները, նրա զրույցների, հույզերի միջոցով ճանաչել ու սիրել են Հայաստանը։ Տասնվեց տարեկանում Սպարտակն առաջին անգամ հայրենիք եկավ՝ գրպանում այն բոլոր պատմամշակութային կոթողների ու հուշարձանների ցուցակը, ուր նպատակադրվել էր այցելել եւ որոնց համազգային ու պատմական նշանակության ու կարևորության մասին կարդացել էր գրքերում։
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում բացվել է նոր հուշահամալիր։ Հանձին 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանի՝ համալիրը նվիրված է հանուն հայրենիքի նահատակված բոլոր մարտիկների հիշատակին։
Սեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցով «Անմահ հերոսներ» խորագրով հուշ-երեկո, որն իրենց գեղեցիկ ու ոգեշունչ կատարումներով հագեցրին ԿԳՄՍ նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի երեխաները: