Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2023

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԶՈՐ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

Օրերս պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերան, ավագ սերժանտ Ռոզալիա Աբգարյանի հյուրընկալ օջախը: Առիթը նշանակալի էր. հունիսի 17-ին տիկին Ռոզալիան թևակոխեց իր բովանդակալից ու հագեցած կյանքի երկրորդ հարյուրամյակը:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Գրիգոր Դավթյանը երեկ է իջել դիրքերից: Մարտկոցի հրամանատար է, ավագ լեյտենանտ: 25 տարեկան է, բայց արդեն երկու անգամ իր զինվորների հետ մասնակցել է մարտական գործողությունների: Պատերազմ է տեսել:

ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)

«Հատուկջոկատայինը մասնագիտություն չէ. հոգեվիճակ ու արժեհամակարգ է»,- ասում էր հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը:

ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎԸ

Սեպտեմբերյան կիրակին Տիգրանն ու Հասմիկն արդեն ծրագրել էին ինչպես անցկացնել, բայց առավոտյան զորամասից հնչած զանգը ոչ միայն հանգստյան օրվա նպատակները փլուզեց, այլ մի ամբողջ կյանքի… Պատերազմ էր…

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Համազգային հայ կրթական ու մշակութային միության երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հրատարակված պատկերագրքի վրա գրված է՝ «Ես եմ, ես կամ»:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետությունում ռուսական միջուկային զենքի տեղակայումն իր հրատապ խնդրանքը և պահանջն է եղել Ռուսաստանին՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը։ Նրա կարծիքով՝ հազիվ թե որևէ մեկը կցանկանա կռվել մի երկրի դեմ, որը զսպման միջուկային զենք ունի և ագրեսիայի դեպքում պատրաստ է կիրառել այն։

ԳՐՀԱՄ

Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից էր Կովսականը, որ կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Ստեփանոս Օրբելյանը նշում է. «Սյունիքի 8-րդ նահանգ, որն այժմ Գրհամ են կոչում»։ Ղևոնդ Ալիշանը գավառը նկարագրում է Բասուտ (Ծավ) և Ողջի գետերի ավազանում։