Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2023

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին։ Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ այդպիսին եղավ հենց Թումանյանը, ի՞նչն է առանձնացնում նրան որպես մեծություն՝ հայ գրականության մեջ և, ընդհանրապես, հայ կյանքում ունեցած իր բացառիկ դերով ու նշանակությամբ։

ԳԵՆԵՐԱԼԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏԱԿՏԻԿԱՆ

Աշխարհում ամենից տարածված խաղերից մեկն է շախմատը: Հնագույն այս խաղը միավորում է մարդկային գործունեության երեք ոլորտները՝ գիտությունը, արվեստը եւ սպորտը: Շախմատը նաեւ ռազմական արվեստ է, մարտավարական խաղաոճ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Իրանի դեսպանատունը։ Չինաստանի միջնորդությամբ բանակցություններից հետո երկու պետությունները պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները:

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ

Մոնթեականները պատվո տողանի են կանգնել վարժարանի շարահրապարակում. վերջին զանգի արարողությունն է։

ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՄՈՒՐ Է, ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ԹԻԿՈՒՆՔԸ

Մարտական հենակետում հրամանատարի տեղակալին ու մեզ՝ լրագրողներիս զինվորական զեկույցով դիմավորեց դիրքի ավագը։ Սերժանտ Վիրաբ Ռուստամյանի զեկույցից հասկացանք, որ հակառակորդի կողմից շարժ չի նկատվել։ Շրջեցինք առաջնագծում:

ԱՆՄԱՀԱՑԱՎ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԺՊՏԱԼՈՎ

…Լուսանկարից մեզ նայող այս լրջախոհ տղան Մորիս Գագիկի Խումարյանն է: Սիրում էր ճշգրիտ գիտությունները…Երազում էր կյանքում իր խոսքն ասել՝ որպես մեր երկրի կարևոր ոլորտները զարգացնող մասնագետ: Չհասցրեց: Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների կողքին գրվեց ևս մի հավերժ անուն…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ՝ ՄՈՎՍԵՍ...

Տավուշի մարզի Մովսես գյուղն ուղիղ սահմանի պռնկին է ու մյուս սահմանամերձ-սահմանապահ բնակավայրերի նման բազմաթիվ օրհասական օրեր է ապրել. տների պատերին, տանիքներին չմարող հակամարտության հետքերն են՝ ինչ տրամաչափի զենքից ասես չեն կրակել այս ուղղությամբ: